Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ս. Սարգսյանի կողմից՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչմանը

63

Թուրքիայի արտգործնախարարության դիվանագիտական աղբյուրը մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչումը, ինչը որակել են անհաջող քայլ: Գրում է Hurriyet-ը:

Պարբերականը անդրադարձել է, Սերժ Սարգսյանի՝ ՀՀ Աժ նախագահին ուղղված նամակում առկա մանրամասներին, որտեղ մեղադրում է Թուրքիային, որ ստորագրումից 6 տարի է անցել և  Հայաստանն Արձանագրությունները կյանքի կոչելու համար իր դիրքորոշումը չի փոխել: Սակայն Թուրքիայի կառավարությունը շարունակում է Արձանագրությունների ոգուն հակասող նախապայմաններ առաջ քաշել:

Սարգսյանի նամակին ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է. «Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգում էին, սակայն որևէ քայլ չէր արվում: Այդ որոշումը հայաստանյան կառույցների ներքին մեկնաբանությունն է: Ինչը ճիշտ չենք համարում: Սխալ և անհաջող քայլ է: Դրանք անկեղծությունից զուրկ մոտեցումներ են»: