Թուրքիայից ՌԴ արտահանված 20 տոննա դեղձի մեջ հայտնաբերվել են մարդու առողջության համար վնասակար նյութեր: Համապատասխան լաբորատոր հետազոտությունից հետո նշյալ գյուղմթերքը հետ է ուղարկվել Թուրքիա: Տեղեկացնում է թուրքական «Haberturk» կայքը:
ՌԴ «Բույսերի պաշտպանության և կառանտինային ծառայության» նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոյի խոսքով. «Կազմակերպությանը պատկանող ապրանքները լաբորատորիայում հետազոտվել են: Հետազոտման արդյունքում թուրքական ապրանքներում հայտնաբերվել է արևելյան ծաղիկ կոչվող վտանգավոր թրիփսը: Այդ պատճառով որոշում է կայացվել 20 տոննա դեղձը հետ ուղարկել Թուրքիա»:














