Թուրքերը շարունակում են ժխտել Հայոց Ցեղասպանությունը. այս անգամ՝ Թուրքիայի Խորհրդարանի նախագահը

72

Պաշտոնական այցով Ավստրալիայի Մելբուրն քաղաքում գտնվող Թուրքիայի մեջլիսի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, շարունակել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:

«Մեր առջև շատ լուրջ խնդիրներ կան: Դրանցից մեկը 1915 թվականին թուրքերի ` ցեղասպանություն իրականացնելու պնդումն է: Սա մեր ազգի նկատմամբ ամենամեծ զրպարտությունն է: Մեր պատմությունը մաքուր է, ճակատը` բաց, գլուխներս` բարձր», -ասել է Չիչեքը: