Թուրքերը մտադիր են նամազ անել Երևանի Կապույտ Մզկիթում

6

Թուրքիայում Իգդիրի հասրակական կազմակերպությունները ASIMDER-ի գլխավորությամբ դիմել են երկրի արտաքին գործերի նախարարություն` Երևանում գտնվող կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անելու նպատակով: Կազմակերպությունը նաև պահանջում է, որ նախաձեռնությունը իրականացնելու համար Հայաստանից անվտանագության երաշխիք ստանա: Հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Gundemelazig» լրատվական կայքին: 

Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, շարունակելով իր հակահայ գործունեությունը, նշել է՝ իբր թուրքական կողմը երկու երկրների միջև երկխոսության հաստատման համար ջանքեր է գործադրում, իսկ Հայաստանը այս հարցում ոչ մի քայլ չի անում, ուստի «սա լավ առիթ է Հայաստանի համար` բացը լրացնելու»:

Գյուլբեյի հաջորդ կեղծ հայտարարությունը վերաբերվում է Թուրքիայի հայկական համայնքին, ըստ նրա՝ հայ համայնքը Թուրքիայում ազատ և անվտանգ միջավայրում իրականացնում է իր կրանական ծիսակատարությունները, և իրենք էլ ցանկանում են նույնը Երևանում անել:

Նշենք, որ այս կազմակերպությունը ցանկանում է նախաձեռնությունը իրականցնել սույն թվականի սեպտեմբերի 5-ին:

Հավելենք, որ Իգդիրում գործող «ASIMDER) կազմակերպությունը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորումը ստացվում է Ադրբեջանից: