«Թուրքական հոսք» գազային նախագծի շուրջ աշխատանքները կասեցվել են

15

«Թուրքական հոսք» գազային նախագծի շուրջ աշխատանքները կասեցվել են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Տեղեկացնում է ТАСС-ը: 

Նախագծի իրականացման վերաբերյալ միջկառավարական բանակցությունները թուրքական կողմի հետ չեն շարունակվում: Ավելի վաղ Տնտեսական զարգացման նախարարությունը հերքել էր բանակցությունների դադարեցման մասին լուրերը։

Միևնույն ժամանակ, ռուսական գազի մատակարարումն արգելքի տակ չէ և իրականացվելու է համաձայն պայմանագրի: