Թորոսյանը նշեց, թե քանի բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսսով

6

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց, թե մինչ օրս կորոնավիրուսով վարակման քանի դեպք է արձանագրվել բուժհաստատությունների անձնակազմի շրջանում՝ ընդհանուր առմամբ: Անձնակազմի մեջ ներառված է թե շտապօգնությանը վարորդը կամ տեխնիկ, թե տնտեսական աշխատողը, այսինքն՝ անձնակազմն ամբողջությամբ:

«Երեկվա դրությամբ ունենք բուժհաստատությունների անձնակազմից 375 վարակակիր, ինչը հիվանդների 6-7 տոկոսն է կազմում. նրանք, լինելով ռիսկի գոտում, ավելի շատ են հիվանդանում»,- ասաց նա: