Թշնամու գնդակոծությունից տուն կորցրած Այգեպարի 2 ընտանիքներին բնակարաններ է հատկացվել

9

Հակառակորդի գնդակոծության հետևանքով տուժած սահամանմերձ Այգեպար գյուղի երկու ընտանիքներին նոր բնակարաններ են հատկացվել: Բնակարանները հատկացվել են Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով, Այգեպար համայնքում: Բնակարանները երեք սենյականոց են, Տավուշի մարզպետարանը կազմակերպում է այս ընտանիքների տեղափոխությունը նոր բնակարաններ:

Հիշեցնենք, որ Այգեպարի բնակիչներ Գևորգյանների և Վարդազարյանների ընտանիքները անօթևան էին մնացել օրերս, երբ օգոստոսի 10-ին հակառակորդի արձակած գնադակներից ամբողջությամբ այրվել էին նրանց տները: