Թշնամու արձակած կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել

15

Սեպտեմբերի 2-ին հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը (ծնվել է 1975թ-ին)։ Տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։ Կրակոցները շարունակվել են մինչև ուշ գիշեր, կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 և 80 տրամաչափի ականանետեր։ Ականանետների արկերը բավականին մեծ քանակ են կազմում։ Երկու քաղաքացիականներ են վիրավորվել»,-ասաց նա։

Ըստ խոսնակի՝  գյուղերոը որոշակի վնասներ են կրել, սակայն իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի կրակը լռեցվել է։