Թշնամին վերադարձրե՞լ է հայ գերուն

9

Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ մեկ ամիս առաջ Ղազախի շրջանում գերի ընկած Հայաստանի քաղաքացի 1961 թվականին ծնված Սարգիս Անանյանը վերադարձվել է Հայաստան:

Վերադարձի գործողությունն անցել է առանց միջադեպերի և տեղի է ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: 

ՀՀ ՊՆ-ն դեռևս պաշտոնապես չի արձագանքել այս լուրին: