Թշնամին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

10

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են: