Թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

13

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում (Արցախի ուղղությամբ) հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: