Թշնամին կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ

8

Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ: Կրակոցներ հնչում են Տավուշի մարզի ճակատի ողջ երկայնքով: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծ րուն Հովհաննիսյանի հետ զրույցը:

Այն հարցին, թե երբ են սկսել կրակոցները և ինչ զինատեսակներ են գործածվում՝ Հովհաննիսյանը նշեց, որ մանրամասները դեռ ճշտվում են, և Պաշտպանության նախարարությունը սահմանում տիրող զարգացումներին համընթաց հայտարարություն կանի:

Արդեն մի քանի օր է` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է, սակայն, ինչպես հավաստիացնում են Պաշտպանության նախարարությունից,  ռազմական լայնածավալ գործողությունների համար հստակ նախանշաններ չկան: