Թշնամին կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի ուղղությամբ

10

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի ուղղությամբ այսօր ժամը 15.00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել: Զոհեր և վիրավորներ չկան, իսկ պատասխան հակագրոհից հետո թշնամու կրակոցները դադարել են: Տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ անվտանգության համար Նոյեմբերյանի Բաղանիսի մոտակայքում միջպետական ճանապարհը փակ է: