Թշնամին կրակել է Բերքաբերի ուղղությամբ

26

Ադրբեջանական զինուժը փետրվարի 7-ին, գիշերը ժամը 02.00-03.00-ի սահմանում կրակել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերի և գյուղի ուղղությամբ:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի խոսքով՝ կրակոցները տևել են շուրջ մեկ ժամ, որի հետևանքով տուժել է միայն գյուղի տներից մեկի պատը: