Թեհրանը չի ծրագրում գնել ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրներ

12

Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը հայտարարել է, որ Թեհրանը չի ծրագրում գնել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համալիրներ: Գրում է իրանական Tasnim գործակալությունը:

Դեհղանի խոսքով՝ Իրանն իրեն անհրաժեշտ պաշարը լրացրել է Ռուսաստանից S-300 զենիթահրթիռային համալիրներ գնելով. «Մենք համակարգեր ենք արտադրում երեք պայմանով՝ օդային անվտանգության ապահովման համար: Մեծ հեռահարություններում գործելու հարցում առկա թերությունները մենք լրացրել ենք S-300 զենիթահրթիռային համալիրներ գնելով, մենք չունենք այլ համակարգեր գնելու անհրաժեշտություն»:

Դեհղանն այդպիսով վերահաստատեց օգոստոսի 20-ին իր արած այն հայտարարությունը, որ Իրանը չի ծրագրում գնել S-400 զենիթահրթիռային համալիրներ: Ի դեպ, նախարարն ընդգծել է, որ Իրանը ծրագրում է սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն: