Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն ՍԴ անդամներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը սպառնացել են դատավոր Ալվինա Գյուլումյանին։ ԼՈՒՐԵՐ․com–ի հետ զրույցում Վահե Գրիգորյանն ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Դիտարկմանը, թե Ալվինա Գյուլումյանն ամեն դեպքում չի հերքել, որ խոսակցություն է եղել իրենց մեջ, Գրիգորյանն ասաց․ «Մեր մեջ շատ խոսակցություններ են լինում, բայց երբեք սպառնալիքի կամ անհարգանքի նշույլ չի լինում։ Թեկուզ, եթե Գյուլումյանի պաշտոնավարումը դադարեցվել է, նա ՍԴ անդամ է, և մի կողմ թողած բոլոր մնացած հանգամանքերը` իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը բացառվում է»,- նշեց նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:











