Էրդողանը սպառնացել է հայերին. BBC

6

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ընդունումից հետո ամեն օր մի նոր ելույթով է հանդես գալիս: Հերթական ելույթի ընթացքում նախագահ Էրդողանը սպառնացել է Թուրքիայում ապրող Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում BBC-ի թուրքական տարբերակը։

«Թուրքիայում մոտ 100 հազար հայեր կան, որի միայն մի մասն են մեր քաղաքացիները։ Ինչո՞ւ պետք է պահենք այն հայերին, ովքեր մեր քաղաքացիները չեն։ Ինչպե՞ս վարվում են եվրոպացիները փախստականների հետ, մենք էլ նույն կերպ նրանց Հայաստան կուղարկենք։ Մենք դա կանենք»։