Էրդողանը Հռոմի պապի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը

6

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վատիկան կատարած այցի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ քննարկել է նաև Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման: Այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:

Էրդողանը նշել է, որ Պապն ամբողջությամբ լսել է իր մտահոգությունները:

«Ես հասցրի նկատել, որ Պապն այս հարցի շուրջ բավականին ողջամիտ դիրքորոշում ունի», – ասել է Էրդողանը:

Նշենք, որ հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս պապն ու Էրդողանը հատկապես կենտրոնացել են Երուսաղեմի շուրջ ստեղծված ճգնաժամի մանրակրկիտ քննարկման վրա: Դրանից հետո Հռոմի պապն Էրդողանին է նվիրել խաղաղության և արդարության խորհրդանիշ համարվող բրոնզե մեդալյոն, որի վրա պատկերված է սատանային խեղդող հրեշտակ:

Հիշեցնենք, որ սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին նման այցն է Վատիկան 59 տարվա դադարից հետո: Իսկ Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014 թվականին: