Էրդողանը համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում. Ասադ

8

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  համաշխարհային քաղաքականության ոլորտում  խուլիգանի դեր է խաղում, իսկ նրա ռեժիմը` «ֆաշիստական» է: Հայտնում է ֆրանսիական I24TV հեռուստաալիքը:

«Էրդողանի ֆաշիստական ռեժիմը մշտապես կենտրոնացել էր Հալեպի վրա, բայց նրա երազանքները կթաղվեն Հալեպում», – ասել է Բաշար Ասադը:

«Վերջին շրջանում Էրդողանը հազարավոր ահաբեկիչների է թույլատրել գալ Հալեպ: Նա համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում», -ասել է Սիրիայի ղեկավարը: