Էրդողանը ապրիլի 24-ին Սարգսյանին հրավիրել է Թուրքիա

13

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015 թվականի ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու Չանաքկալեում Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակի միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է Հյուրիյեթը:

Էրդողանը հրավեր է ուղարկել 102 երկրների ղեկավարների, այդ թվում, Սերժ Սարգսյանին ու Բարաք Օբամային:  

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Էրդողանին ապրիլի 24-ին հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Հայաստանի ղեկավարությունը նույնպես հրավերներ էր ուղարկել բազմաթիվ երկրների ղեկավարների: 

Գալիպոլիում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան զորքերը կռվել են ավստրալական ու նորզելանդական զորքերի դեմ: Մարտերը տևել են 1915 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր: