Այս պահին Էջմիածնից քաղաքացիների ելքն իրականացվում է սահմանված կարգով: Բուժաշխատողները նախ քաղաքացիների ջերմաչափում են կատարում, ինչից հետո միայն վերջիններս կարողանում են դուրս գալ Էջմիածնից:
Բուժաշխատողների հետ մեկտեղ տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանները: Մինչ այս պահը 6-7 ջերմություն ունեցող անձ բուժաշխատողների կողմից հետ՝ Էջմիածին է ուղարկվել:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Էջմիածնի 27 ելքից առաջիկայում գործելու է միայն երեքը: «Տեղում ջերմաչափում կանեն և նրանց, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնմեկուսացում իրականցնել», – ասել էր վարչապետը:















