Գլխավոր Հասարակություն Էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամ թանկացման 4,42 դրամը «ՀԷՑ»-ի պատճառով է. Ռ. Նազարյան

Էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամ թանկացման 4,42 դրամը «ՀԷՑ»-ի պատճառով է. Ռ. Նազարյան

1

Էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամ թանկացման 4,42 դրամը «Հայաստանի էլեկտրացանցերի» պատճառով է։ Հայտարարեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նազարյանի խոսքով՝ նշված գումարը կապված է ՀԷՑ-ում 2013-2014թ. կուտակված կորուստների հետ, քանի որ անհրաժեշտ է եղել ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել ջերմաէլեկտրակայաններից ՀԷԿ-երի և ԱԷԿ-ի կողմից արտադրության նվազման պատճառով:

2,4 դրամը հայկական դրամի արժեզրկմամբ և այլ ծախսերի հետ է պայմանավորված։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 6.93 դրամով՝ 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլցանցերը»: