Էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի: Հարցը ԱԺ-ում արտահերթ քննարկման դնելու համար անհրաժեշտ 44 ստորագրություններից հավաքվել է ընդամենը 17-ը:
ՀԱԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացել է ՕԵԿ-ը, «Ժառանգությունից» Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն միացել նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։














