Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

5

Մարտի 5-ին աշխատանքային այցելությամբ ‪‎Երուսաղեմ‬ ժամանած‪ Հայաստանի‬ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նախագահական նստավայրում ընդունել է Իսրայելի նախագահ Ռեուվեն ‪‎Ռիվլինը‬։ Այս մասին տեղակցնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:‬‬‬

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Նախագահ Ռիվլինը և նախարար ‪Նալբանդյանը‬ կարևորել են քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բանագավառներում։‬

Հանդիպմանը քննարկվել է ‪‎հայ‬ և ‪‎հրեա‬ ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։‬‬