Զուրաբյանն առաջարկում է քանդել ԿԳԲ շենքը, տեղում լիճ սարքել

76

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ ԿԳԲ խնդրին: Նա առաջարկեց կառավարության ծրագրում ընդգրկել ԿԳԲ շենքի քանդումը, դրա տեղում լիճ սարքել, միգուցե ջուրը քշի այդ չարիքը:

Նա նշեց, որ այդ կառույցը պետք է լրջորեն վերաձևավորվի: Զուրաբյանը Փաշինյանին հիշեցրեց, որ երբ միասին ազատազրկված էին, ԱԱԾ բոլոր սենյակներում կախված էր Դերժինսկու նկարը: Զուրաբյանի խոսքով, չեկիստական միջավայրը դեռ կա այդ շենքում: