Զինված ուժերում տեսակցությունները շարունակվում են արգելված մնալ. փոխնախարար

17
Վերահսկողությունը բանակում բավականին խիստ է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Օրինակ՝ իմ ջերմությունը չափվում է օրական առնվազն 4 անգամ: Բոլորս շենքում պարտադիր դիմակներով ենք: Խորհրդակցությունները, որոնք հնարավոր չէ օնլայն իրականացնել, սոցիալական հեռավորությունը պահպանելով են իրականացվում: Այդ ամենը կատարվում է նաև բոլոր զորմասերում: Մենք պաշտպանիչ միջոցների և տեխնիկայի պակաս չունենք», – ասաց փոխնախարարը:

Գաբրիել Բալայանը նկատեց նաև, որ Զինված ուժերում տեսակցությունները շարունակվում են արգելված մնալ, և ծնողները բավական ըմբռնումով են սրան մոտենում:

«Բողոքներ այս առումով չունենք», – նշեց պաշտոնյան: