Զինված խմբի անդամը ներկայացնում է իրենց գործողությունները (Տեսանյութ)

6

Հուլիսի 17-ի առավոտյան Սասնա ծռեր խմբավորման անդամները զինված մտել են Էրեբունու ոստիկանության բաժին և պատանդ վերցրել մի շարք ոստիկանների: Խմբի անդամները պահանջում են Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: 

Նշենք, որ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ոստիկանության շենքը գրավողները նախաձեռնության անդամներ են. նրանք պահանջում են ազատ արձակել շաբաթներ առաջ ձերբակալված նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանին:

Դրան հաջորդեց Արեգ Կյուրեղյանի տեսանյութը, ով նույնպես զինված խմբի մեջ է: Վերջինս ներկայացնում է իրենց գործողությունների նպատակը, և թե ինչ իրավիճակ է տիրում ոստիկանությունում:

Կից ներկայացնում ենք տեսանյութը

https://www.facebook.com/areg.kyureghyan/videos/1374037079289398/