Զինված գործողությունների հետևանքով ՊԲ-ն ունեցել է 29 զոհ, 101 վիրավոր

13

Ապրիլի 4-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 5-ը ժամը 12:00-ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները շարունակվել են: Ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ՊԲ 29 զինծառայող: 101 զինծառայող էլ վիրավորվել է:

Ստեփանակերտում կայացած ճեպազրույցում հայտարարել է Արցախի ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:

Զոհված զինծառայողներից 7-ը սպաներ են:

Մեկ օրվա ընթացքում ՊԲ-ն կորցրել է 14 տանկ, ադրբեջանական զինված ուժերը՝ 24 տանկ, 2 ուղղաթիռ և 1 «Գրադ» համակարգ: Թշնամին ունի հազարից ավելի զոհ