Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան ԼՂ հարցում սատարում է Ադրբեջանին

14

Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց երկու երկրների «տարածքային ամբողջականության և սուվերենության» վերականգնման հարցերում: Ինչպես հաղորդում է Ukraina.ru-ն, այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Ամենից առաջ խոսքը Ուկրաինայի արևելքում պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք շարունակում ենք սատարել միմյանց՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում մեր երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնման հարցերում»,- նշել է Զելենսկին:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը շարունակում են այս ուղղությամբ համատեղ աշխատանքը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատանքի շրջանակներում: