Զարուհի Բաթոյանի կորոնավիրուսային թեստի պատասխանը հայտնի է

6
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կորոնավիրուսով վարակված չէ:

«Սիրելի՛ մարդիկ, իմ թեստը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տնից, նույն ռեժիմով։ Անհանգստանալու կարիք չկա, շնորհակալ եմ հոգատարության համար։ Ձեզ լավ նայեք և առողջ եղեք»,- գրել է նա։