Զախարովան չի բացառել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում

4

 

Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կախված է բանակցային գործընթացում երկրի ունեցած ներդրման կարևորությունից։ Հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, ցանկացած համագործակցություն կարելի է դրական համարել միայն դրա կառուցողական լինելու դեպքում։ Եթե բանակցությունների ընթացքում երկիրը, իրոք, ավելացնելու բան ունի, կրկնում եմ՝ կառուցողական ներդրում, ապա դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է նա։