Երևանում 20 և 21-ամյա երիտասարդների են դանակահարվել. ծայրահեղ ծանր վիճակում են

16

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 15-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Մարդանյանը և Երևանի բնակիչ 21-ամյա Թովմաս Հովհաննիսյանը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք դանակահարվել են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում։