Երևանում տղամարդն իրեն ցած է նետել 16-հարկանի շենքից

9

Tert.am-ի տեղեկություններով` երեկ Հարավ-արևմտյան թաղամասում քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով 16-հարկանի բնակելի շենքից:

ՀՀ ոստիկանությունից հաստատել են քաղաքացու ինքնասպանություն գործելու մասին լուրը:

«Մայիսի 17-ին՝ ժամը 09:10-ին Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Անդրանիկի փողոցի 125 շենքից մարդ է իրեն ցած նետել: Դեպքի վայր է մեկնել քննչական խումբ, որտեղ հայտնաբերվել է մոտ 30-40 տարեկան ինքնությունը չպարզված տղամարդու դի»,-ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: