Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն

8

Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտնում են.

«Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան-Հերացի միակողմանի և Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան-Գլինկա փողոցների հատվածները
Հարգելի համաքաղաքացիներ,

Քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 07:00-ից փակ կլինի Մյասնիկյան փողոցից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող Հերացի փողոցի միակողմանի ճանապարհը։ Նույն օրը, ժամը 11։00-ից մինչև 15 00-ն, փակ կլինի նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը, ուր սանմաքրման համալիր աշխատանքներ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: