Երևանի բյուջեից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին կհատկացվի 275 միլիոն դրամ

26

Ապրիլի 28-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու նիստ: Նիստի ընթացքում Երևանի բյուջեից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին կհատկացվի 275 միլիոն դրամ, որպես կանոնադրական կապիտալի ներդրում:

Նշենք, որ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1.488.340.000 (մեկ միլիարդ չորս հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) դրամ, որը կազմում է 148.834 (հարյուր քառասունութ հազար ութ հարյուր երեսունչորս) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10000 (տասը հազար) դրամ:

Եվ բոլոր 148.834 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին: