Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43. 65 տոկոսը

5

Ժամը 20:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է  370.323  քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը:

Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ: Նա նշեց, որ այս տեղեկությունները նախնական են:

Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 85192 է, որոնցից քվեարկությանն արդեն մասնակցել է 38 878 -ը կամ 45.64 տոկոսը,

Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 39 994 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 18 593 -ը (46.49 տոկոս),

Արաբկիր վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 97932 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 42 465-ը (43.36 տոկոս),

Դավթաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 32 741 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 15 361 -ը (46.92 տոկոս),

Էրեբունի վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 94 069 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 37 983 ը (40.38 տոկոս),

Կենտրոն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 96 476 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 41 318 -ը (42.83 տոկոս),

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 108 804 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 45 935 -ը (42.22 տոկոս),

Նոր Նորք վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 101 124 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 45 017-ը ( 44.52 տոկոս),

Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 10 868 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 5 109-ը (47.01 տոկոս),

Նուբարաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 8 301 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 3 767 -ը (45,38 տոկոս), 

Շենգավիթ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 113.850 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 50 644 -ը (44, 48 տոկոս), 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 58 992 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 25 253 -ը (42,81 տոկոս):