Երկրաշարժն Իրանում հնագույն հուշարձաններ է վնասել

9
Իրանում մայիսի 24-ին տեղի ունեցած 5․2 մագնիտուդով երկրաշարժը լուրջ վնաս է հասցրել Դեհդաշտ քաղաքի հնագույն հատվածներին, պատմական հուշարձաններին։ Ստորգետնյա ցնցումներից վնասվել է նաև Քարվան-սարայը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է Դոգոնբեդան քաղաքից ոչ հեռու՝ 10 կմ խորության վրա։ Earthquake-Report-ի տվյալներով՝ տուժել է 16 մարդ։ Ցնցումները զգացվել են նաև Քուվեյթում։