Երկիր մոլորակի կողքով երկնաքար է անցել

15

 CNN-ի փոխանցմամբ՝ այս գիշեր Երկիր մոլորակի կողքով ֆուտբոլի 3 մարզադաշտի մեծությամբ (մոտ 270 մ) երկնաքար է անցել:

Երկնային մարմինը շարժվել է 12,37 կմ/վայրկյան արագությամբ։ Գիտնականները դրան տվել են 2000 EM26 պայմանական անվանումը։

Մասնագետների խոսքով՝ Երկիր մոլորակի ու երկնային մարմնի միջև հեռավորությունը 8,8 անգամ ավելին է եղել, քան Երկրի ու Լուսնի միջև հեռավորությունը: