Երբ կբացվեն երևանյան մոլերը. հայտարարություն

75

«Դալմա Գարդեն մոլ»-ը եւ «Երեւան մոլ»-ը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարություն են տարածել վերաբացվելու վերաբերյալ։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Դալմա Գարդեն մոլը՝ պահպանելով անվտանգության բոլոր սահմանված կանոնները, վերաբացվում է։ Մայիսի 18-ից մենք սիրով սպասում ենք Ձեզ մեզ մոտ»,- ասվում է «Դալմա Գարդեն մոլ»-ի հայտարարությունում։

«Սիրելի հաճախորդներ, երկար սպասված հանդիպումը մոտ է.

Շտապում ենք տեղեկացնել, որ Մայիսի 18-ից սիրով սպասում ենք բոլորիդ Երևան Մոլում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները»,- ասվում է «Երեւան մոլ»-ի հայտարարությունում։