Երբ ընդդիմությունը մի բան ասում է, ասում են՝ դուք պոպուլիստ եք, չի կարելի. Պետրոսյան

6
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ երեկ տեղի ունեցած միջադեպին:
 
«Եկեք այդ գործելաոճը թողնենք անցյալում, որ երբ ընդդիմությունը մի բան ասում է, ասում են՝ դուք պոպուլիստ եք, չի կարելի: Այսինքն դա նշանակում է, որ ընդդիմությունը կարծիք հայտնելու իրավունք չունի, կամ էլ եթե ունի, դա միայն պոպուլիզմի համար է արվում: Այդ նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք առանձին նախագծեր որակել դեմագոգիա, ամբոխավարություն, բայց այդպես չի կարելի: Մենք այստեղ չենք հավաքվել վիրավորելու համար, վիրավորելու համար տեղ կա, առիթ կա»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ երբ ընդդիմությունը պահանջում է իշխանությունից ասել ճշմարտությունը, դրա մեջ ամոթալի բան չկա: