ԵՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ին.Հայաստանը և Ղրղզստանը կմիանան գործող օրենսգրքին

11

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի կեսից: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:  

Ուրալի մաքսային վարչության ղեկավար Վյաչեսլավ Գոլոսկոկովի խոսքով՝ Մաքսային օրենսգրքի նախագծի մշակումն ավարտվել է, և այն գտնվում է միջպետական համաձայնության փուլում:

«Մենք հուսով ենք, որ բոլոր գործընթացների ավարտից հետո օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի կեսին»,- հավելել է նա:

Գոլոսկոկովը խոսել է նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ի մաքսային օրենսգրքին միանալու մասին՝ շեշտելով. «Հայաստանը և Ղրղզստանը միանալու են արդեն գործող օրենսդրությանը և չեն կարողանա փոփոխել օրենսգիրքը: Այդ փաստաթուղթը մշակել են Մաքսային միության անդամները՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը»:

Նոր օրենսգիրքը նախատեսում է մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային գրանցման համակարգ: