ԵՏՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսվեն հոկտեմբերին

3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը հույս ունի, որ արդեն այս տարվա հոկտեմբերին կազմակերպությունը Իսրայելի հետ բանակցություններ կսկսի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։

Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունները կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ անդամ երկրների նախագահները (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ընդունեն համապատասխան որոշումը։

ԵՏՄ կոլեգիայի անդամ, առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը դժվար թե էական ազդեցություն ունենա ԵՏՄ երկրների տնտեսության վրա։