Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացն ավարտվում է: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այժմ ավարտվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացը, ակտիվ երկխոսություն է տարվում Ղրղզստանի հետ: Վստահ եմ, որ հեռանկարում այս միավորման անդամների թիվը կաճի»,- ասել է Պուտինը:











