ԵՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն եվրասիական ինտեգրացիոն հարցեր առանց Սերժ Սարգսյանի

5

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինը մարտի 12-13-ը կժամանի Աստանա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանդիպելու համար։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։

«Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջև առևտրատնտեսական զարգացման հեռանկարները և եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առևտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պլանավորվում է Պուտին-Նազարբաև երկկողմ հանդիպումը։