ԵՏՄ անդամակցությունից ի վեր Հայաստանի արտաքին առևտրի ծավալները կրճատվել են 48.2 տոկոսով

16

ԵՏՄ –ին անդամակցելուց ի վեր՝ 2015թ-ի հունվարից, Հայաստանի արտաքին առևտրի ծավալները ևս կրճատվել են: Այս մասին վկայում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Այսպես, հուվարին կատարվել է 272.5 մլն դոլարի արտաքին առևտուր, որից 196.9 մլն-ը՝ ներմուծում, 75.6 մլն-ը՝ արտահանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա հունվար ամսվա համեմատ արտաքին առևտրի ծավալները կրճատվել են 30.4 տոկոսով: Իսկ անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ այս տարվա հունվարին առևտրի ծավալները կրճատվել են 48.2 տոկոսով:

Փետրվարին իրավիճակը փոքր ինչ շտկվել է: Փետրվարին հունվարի համեմատ արտաքին առևտրի ծավալներն ավելացել են 17.4 տոկոսով, սակայն այս ցուցանիշը 25.2 տոկոսով ցածր է նախորդ տարվա փետրվար ամսվա ցուցանիշից:

Ի դեպ, վիճակագրական ծառայությունը  նշել է, որ 2015թ. հունվար և փետրվար ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ: