Եվրոպայում 2016-ի դեկտեմբերից բոլոր նորածինները կչիպավորվեն

6

Եվրոպայում սկսվում է երեխաների չպավորման գործընթացը: Topinfopost.com կայքի տվյալներով 2016 թվականի դեկտեմբերից սկսած Եվրոպայում ծնված յուրաքանչյուր երեխայի մաշկի տակ կտեղադրվեն RFID չիպեր: Նշվում է, որ Եվրամիության բոլոր հասարակական կլինիկաները կզգուշացվեն: 

Ըստ կայքի՝ չիպն իրենից GPS սենսոր է ներկայացնում մեկանգամյա օգտագործման մարտկոցով, որը հարկ կլինի փոխել ամեն երկու տարին մեկ անգամ պետական բուժհաստատություններից որևէ մեկում:

Չիպն անմիջապես կապված կլինի արբանյակի հետ: Նշվում են նաև որոշակի ժամկետներ. տեղեկատվությանհամաձայն՝ չիպերը կտեղադրվեն 2014թ. մայիսից հետո մինչև 2020թ. մայիսին ծնված բոլոր երեխաների մաշկի տակ:

Նշենք, որ պաշտոնական տեղեկատվություն չգտանք այս հարցի վերաբերյալ: