Pew հետազոտական կենտրոնի տվյալների՝ ներկայում Եվրոպայում մուսուլմանների թիվը հասնում է 44 մլն-ի:
Եվրոպական միության սահմաններում նրանց թիվը հասնում է 19 մլն-ի: Աղբյուրը մանրամասնում է, որ Եվրոպայի սահմաններում մուսուլմանների ամենաբարձր կենտրոնացումը նկատվում է Ռուսաստանում (10 մլն):
ԵՄ-ի ներսում ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Գերմանիայում և Ֆրանսիայում: Այդ երկրներում բնակվում է մոտավորապես 4.7 մլն մուսուլման:
Ինչ վերաբերում է Փարիզին, ապա դրանում և դրա արվարձաններում բնակվում է ավելի շատ մուսուլման (1.7 մլն), քան ԵՄ-ի որևէ այլ քաղաքում։














