Եվրահանձնաժողովը Ուկրաինային 600 մլն եվրո է փոխանցել

14

Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացվող 1.8 մլրդ եվրո օգնության հերթական փոխանցումն է կատարել։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ Ուկրաինային 600 մլն եվրո է փոխանցվել։ Փոխանցում է Gazeta.ru-ն։

Եվրահանձնաժողովը կարծում է, որ այս գումարը կբավարարի Ուկրաինային փակելու ֆինանսական կարիքներն ու շարունակելու բարդ բարեփոխումների երկար ճանապարհը։