Եվրախորհրդարանի նախագահը խորապես հիասթափված է Հասյաստանի որոշումից

10

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խորապես հիասթափված է, որ Հայաստանը և Ուկրաինան հրաժարվել են Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ստորագրման ծրագրերից: 

Interfax-ի փոխանցմամբ՝ Շուլցը մասնավորապես ասել է. «Ես շնորհավորում եմ Մոլդովային և Վրաստանին նախաստորագրման ծրագրերի կապակցությամբ և խորապես հիասթափված եմ, որ Ուկրաինան և Հայաստանը հրաժարվել են գագաթնաժողովին համաձայնագիրը ստորագրելու ծրագրերից: Դա հատկապես մեծ ափսոսանք է առաջացնում, քանի որ երկրներն իրենց ընտրությունը վերանայելու մասին որոշում են կայացրել արտաքին ճնշման ներքո: Մենք պետք է հստակ  բարձրաձայնենք, որ Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ճնշումները մեր արևելյան գործընկերների հանդեպ ուղղակի անընդունելի են»:

Բայց Շուլցն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ ասոցացման դուռը բաց է: