Եվրախորհրդարանը Հայաստանի հետ վիզային ռեժիմը դյուրացրեց

5

Եվրախորհրդարանը Բրյուսելում խորհրդարանական լիագումար նիստի ընթացքում ընդունել է Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին նախագիծը:  

Itar-tass-ի փոխանցմամբ՝ փաստաթղթի մեջ մասնավորապես ասվում է. «Վիզային ռեժիմի պարզեցումը նոր խթան կարող է հանդիսանալ երկկողմ համագործակցության համար: Նոր կանոնները կարագացնեն վիզայի տրամադրումը (տրամադրման որոշումը կըդնունվի 10 օրում, հատուկ դեպքերում` երկու օրում կամ ավելի շուտ), այն կարժենա 35 եվրո և կկրճատվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը քաղաքացիների որոշ դասերի համար` Եվրամիության երկրներում մոտ բարեկամներ ունեցողների, պաշտոնական պատվիրակությունների անդամների, ուսանողների, ուսուցիչների, գործարարների և գիտնականների համար: